Դևիդ և Վիկտորյա Բեքհեմների ավագ որդին՝ Բրուքլինը, նշանադրվել է ամերիկացի դերասանուհի Նիկոլա Պելտցի հետ:
Վիկտորյա Բեքհեմը իր ինստագրանյան էջում հրապարակել է զույգի լուսանկարը և մաղթել նրանց երջանկություն, և նշել, որ շատ է սիրում երկուսին։ Նույն լուսանակրը իրենց էջում են տեղադրել նաև Բրուքլինը և Նիկոլան նշելով, որ շատ են սիրում միմյանց և ուրախ են, որ մի ամբողջ կյանք պետք է լինեն միմյանց կողքի։











