Քիմ Քարդաշյանը նկարահանվել է իր բրենդի գովազդում (լուսանկարներ)


Քիմ Քարդաշյանը նկարահանվել է իր բրենդի գովազդում (լուսանկարներ)
Հուլիս 11 12:50 2020

Ամերիկացի ձեռներեց և «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի մասնակից Քիմ Քարդաշյանը նկարահանվել սեփական ներքնազգեստի բրենդի՝ Skims-ի համար գովազդային արշավի համար։ Լուսանկարները տեղադրվել են ընկերության Instagram-ի  էջում։

 
 
 

Նկարներից մեկում 39-ամյա հեռուստաաստղը կարմիր կեղծամով  և սանդալներով  ցուցադրում է մարմնագույն հավաքածուն։ Մեկ այլ գովազդային լուսանկարում՝ Քարդաշյանը լիմուզինի մեջ է և ցուցադրում է սպիտակ հավաքածուն։

Ըստ գրառումների նկարագրության` հագուստը գնման համար հասանելի կլինի Skims կայքում հուլիսի 14-ին և առաջարկվում է XXS-ից 4XL չափերով: