Ծիածանե ծառեր, որոնք կարծես հեքիաթից լինեն.


Ծիածանե ծառեր, որոնք կարծես հեքիաթից լինեն.
Հուլիս 10 21:59 2020

Eucalyptus deglupta-ն կամ ծիածանի էվկալիպտը աճում է հիմնականում Հավայան կղզիներում, Ֆիլիպիններում, Ինդոնեզիայում և Պապուա Նոր Գվինեայում: Սա բնության իսկական հրաշք է:

Ծիածանի էվկալիպտը գիտականորեն կոչվում է Eucalyptus deglupta:

Ծիածանի էվկալիպտն աճում է Հավայան կղզիներում, ինչպես նաև Կալիֆոռնիայի հարավում, Տեխասում և Ֆլորիդայում:

Այս ծառերի առավել ցայտուն առանձնահատկությունը գունագեղ կեղևն է։

Ծիածանի էվկալիպտի կեղևը բարձրանում է ամբողջ տարվա ընթացքում, և դրա տակից դուրս է գալիս թարմ կանաչ կեղևի մի շերտ՝ ստեղծելով ծիածանի էֆեկտ։