Գյումրիում 82-ամյա պացիենտ է մահացել, ում թեստի պատասխանը բացասական է եղել, բայց ԿՈՎԻԴ-19-ին բնորոշ թոքաբորբ է ունեցել


Գյումրիում 82-ամյա պացիենտ է մահացել, ում թեստի պատասխանը բացասական է եղել, բայց ԿՈՎԻԴ-19-ին բնորոշ թոքաբորբ է ունեցել
Հուլիս 4 14:00 2020

Հուլիսի 3-ին «Գյումրի» բժշկականկ կենտրոնում 82-ամյա պացիենտ է մահացել, ում թեստի պատասխանը բացասական է եղել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԲԿ-ի տնօրեն Արմեն Նիկողոսյանը` նշելով, որ հնարավոր է` մահացածը վարակված է եղել կորոնավիրուսով:

«Երեկ ծայրահեղ ծանր դեպք ենք ունեցե: Պոլիկլինիկայում պացինետը նմուշառված է եղել, եկել է մեզ մոտ, մահացավ, հետո պատասխանը եկավ, որ բացասական է, բայց իր բոլոր սիմպտոմներով նման էր կորոնավիրուսի ու շատ հնարավոր է` բացասական դարձել էր, քանի որ շատ էր տանը մնացել եւ ուշ էին դիմել բժշկի, խորացված պրոցեսով, բարդացած բերել էին ու մահացավ»,-ասաց նա` նշելով, որ մահացածի մտ կորոնավիրուսին բոնորոշ թոքաբորբ է եղել:

Արմեն Նիկողոսյանը նշեց, որ այս դեպքը չի համարվում կորոնավիրուսից մահացած, վիճակագրության մեջ չի ներառվում, հուղարկավորությունն էլ համաճարակաբանական կանոններով չի կազմակերպվում:



loading...