«Վարակակիր անձը որոշել է տաքսի վարել». Առաջիկայում խստացումներ կլինեն․ Փաշինյան


«Վարակակիր անձը որոշել է տաքսի վարել». Առաջիկայում խստացումներ կլինեն․ Փաշինյան
Հունիս 26 18:39 2020

«Ունենք քրեական գործ հակահամաճարակային կանոնները խախտելու հետ կապված, երբ կորոնավիրուսով վարակված անձը որոշել է տաքսի վարել»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձանագրելով, որ ՀՀ-ում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն, իսկապես, բարդ է և անհրաժեշտ են հավելյալ խստացումներ: «Մենք համաշխարհային մակարդակով հակառեկորդներ ենք սահմանում, սիրելիʹ հայրենակիցներ»,- ասաց վարչապետը: