Շղթայական ավտովթար Երևանում. «Դալմա մոլի» դիմաց բախվել են Range Rover-ը, Mercedes-ը և 3 Opel-ներ


Շղթայական ավտովթար Երևանում. «Դալմա մոլի» դիմաց բախվել են Range Rover-ը, Mercedes-ը և 3 Opel-ներ
Մայիս 31 18:50 2020

Այսօր՝ մայիսի 31-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում, Ծիծեռնակաբերդի խճուղում, «Դալմա մոլ» առևտրի կենտրոնի դիմաց բախվել են 3 Opel, Range Rover և Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի մասին Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին վաշտ, որտեղից ժամանել են ՃՈ տեսոուչները: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: