Ստեփանակերտում 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 9 ամյա երեխայի


Ստեփանակերտում 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 9 ամյա երեխայի
Մայիս 27 12:11 2020

Ստեփանակերտում երեկ՝ մայիսի 26-ին, 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 9 ամյա երեխայի։ Այս մասին տեեկացնում է Արցախի ոստիկանության լրատվական ծառայությունը։

Ժամը 20:25-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 18 տարեկան Ա. Բ.-ն վարելով «OPEL ASTRA» մակնիշի ավտոմեքենան, Ազատամարտիկների փողոցի թիվ 56 շենքի դիմացի ճանապարհահատվածում, հետիոտնային անցումի վրա վրաերթի է ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 9 տարեկան Ա. Մ.-ն:

Ա. Մ.-ն աջ ծնկան շրջանի քերծված վերքով տեղափոխվել է «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ: Նախնական տվյալներով ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառ է հանդիսացել վարորդի անուշադրությունը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

 

 



loading...