Աշխարհի առաջնության չեմպիոնների ոսկե մեդալները վաճառվել են աճուրդում


Աշխարհի առաջնության չեմպիոնների ոսկե մեդալները վաճառվել են աճուրդում
Մայիս 24 00:31 2020

Աշխարհի 2018 թվականի ֆուտբոլի առաջնության ոսկե մեդալը աճուրդի է հանվել և վաճառվել է 65.000 եվրոյով: Այս մասին տեղեկացրել է Le Soir-ը:  Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի անունը, ում մեդալը վաճառքի է հանվել, չի հրապարակվում:

Աճուրդում վաճառվել են նաև 1994 և 2002 թվականների չեմպիոնների՝ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստների ոսկե մեդալները, համապատասխանաբար 44.000 և 46.000 եվրո գումարով: Հիշեցնենք, որ 2018-ին Ֆրանսիայի հավաքականը եզրափակչում հաղթեց Խորվաթիային 4:2 հաշվով:



loading...