Արցախից ՀՀ ուղարկված 56 փորձանմուշից 44-ի արդյունքը բացասական է, մյուսներինը հայտնի կլինի վաղը

Արցախից ՀՀ ուղարկված 56 փորձանմուշից 44-ի արդյունքը բացասական է, մյուսներինը հայտնի կլինի վաղը
Մայիս 23 23:36 2020

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ստացվել են նախօրեին թեստավորման համար ՀՀ ուղարկված 56 փորձանմուշից 44-ի արդյունքները՝ բոլորն էլ բացասական: Մյուս 12-ի պատասխանները հայտնի կլինեն վաղը:

«Առ այսօր Արցախի Հանրապետությունում նոր կորոնավարակը հաստատվել է 33 քաղաքացու մոտ, որոնցից 10-ը առողջացել է:  Բուժվողների առողջական վիճակը բժիշկներ գնահատում են բավարար»,- ասված է Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրության մեջ:

loading...