Նոր մանրամասներ մայիսի 25-ի Մոսկվա Երևան չարտերային թռիչքի մասին


Նոր մանրամասներ մայիսի 25-ի Մոսկվա Երևան չարտերային թռիչքի մասին
Մայիս 23 23:12 2020

«Հայտնում ենք, որ մայիսի 25-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը՝ 19։00-ին։ Այս մասին հայտնում են ՌԴ-ում, ՀՀ դեսպանության էջում:

Հերթերից խուսափելու նպատակով ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ և ովքեր վերհաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը, կարող են այս չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից մայիսի 24-ին (ժամը՝ 09։00-ից 22։00-ն) և մայիսի 25-ին ժամը՝ 09։00-ից 15։00-ն ընկած ժամանակահատվածում։ Ավիատոմսի արժեքը՝ 13 հազ․ռուբլի։

Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։

Հերթագրված քաղաքացիների ցուցակը հղումով՝ ։

Հաշվառումը կմերնարկի մայիսի 25-ին, ժամը՝ 16։00-ին»,- գրված է դեսպանատան էջում:

 



loading...