Գյումրիում բացվել է Սողոմոն Թեհլերյանի հուշատուն-թանգարանը


Գյումրիում բացվել է Սողոմոն Թեհլերյանի հուշատուն-թանգարանը
Մայիս 23 22:22 2020

Գյումրիում բացվել է Սողոմոն Թեհլերյանի հուշատուն-թանգարանը։ Սա ծրագիր էր, որն անավարտ էր 2015 թվականից։ Սողոմոն Թեհլերյանի կիսանդրին, որի հեղինակը քանդակագործ Զավեն Կոշտոյանն է, Գյումրիի հարավարևելյան՝ օդանավակայանի թաղամասում տեղադրվել է 1993 թվականին։ Նույն տարածքում թանգարան հիմնելու գաղափարը գյումրեցի դարբիններից մեկինն էր։ Նրա մահից հետո ծրագիրն ավարտին հասցնելու պարտավորությունը ստանձնել է Գյումրիում հայտնի շինարար Վարդան Հովհաննիսյանը՝ «Տուն շինող Վարդանը» :

 

 

 
 

Լքված տարածքը մաքրվել է աղբից, կիսանդրու հատվածը բարեկարգվել է, կառուցվել է հուշատուն, որտեղ ներկայացված են Սողոմոն Թեհլերյանի, ինչպես նաև 1915-ին Արևմտյան Հայաստանի տարբեր քաղաքներում և գյուղերում ինքնապաշտպանական մարտերը ղեկավարած մարդկանց լուսանկարներ։