«Շուրջբոլորս միայն կրակ էի տեսնում»․ Պակիստանում 97 մարդու կյանք խլած ավիաաղետից հրաշքով փրկված ուղևորը մանրամասներ է պատմել (լուսանկարներ)


«Շուրջբոլորս միայն կրակ էի տեսնում»․ Պակիստանում 97 մարդու կյանք խլած ավիաաղետից հրաշքով փրկված ուղևորը մանրամասներ է պատմել (լուսանկարներ)
Մայիս 23 12:56 2020

Ուրբաթ Պակիստանի Կարաչի քաղաքում Pakistan International Airlines ավիաընկերության Airbus А320 ուղևորատար ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 97 մարդ։ Ավիավթարի 2 փրկված ուղևորներից մեկը՝ Մուհամադ Զուբաիրը, ավիավթարից մանրամասներ է պատմել, գրում է BBC-ն։

Միայն աննշան վնասվածքներ ստացած Մուհամադ Զուբաիրը հայտնել է, որ ինքնաթիռը փորձել է վայրէջք կատարել և 10-15 րոպե անց՝ առաջին իսկ վայրէջքի փորձի ժամանակ, վթարի է ենթարկվել: Երեկ որոշ լրատվամիջոցներ հայտնել էին, որ ինքնաթիռը կործանվել է վայրէջքի 4-րդ փորձի ժամանակ:

«Ոչ ոք չգիտեր, որ ինքնաթիռը կործանվելու է, նրանք ինքնաթիռը սահուն ու հանգիստ էին վարում»,- ասել է նա:

Վթարից հետո տղամարդը կորցրել է գիտակցությունը։

«Բոլոր կողմերից բղավոցներ էի լսում․ երեխաների ու մեծահասակների։ Շուրջբոլորս միայն կրակ էի տեսնում։ Ոչ ոքի չէի կարողանում տեսնել, միայն նրանց բղավոցներն էի լսում»,- պատմել է տղամարդը։

«Ես բացեցի անվտանգության գոտին և լույսի նշույլ տեսա ու գնացի այդ ուղղությամբ։ Ես ստիպված էի ցած նետվել մոտ 3 մետր բարձրությունից, որպեսզի անվտանգ վայր հասնեմ»,- հավելել է նա։

Փենջաբի բանկի նախագահ Զաֆար Մասուդը երկրորդ ուղևորն է, որը ողջ է մնացել ավիաաղետից, հայտնել է նահանգի կառավարության ներկայացուցիչը: Երկուսն էլ օդանավի առջևի մասում են նստած եղել։ Կան հաղորդումներ այլ վերապրածների մասին, սական այդ տեղեկությունները չեն հաստատվել:

«Շատ շնորհակալ եմ: Աստված ողորմած գտնվեց իմ հանդեպ»,- ասել է Մասուդը։

Հիշեցնենք, որ «Պակիստանի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը ներքին չվերթ էր իրականացնում՝ Լահորից դեպի Կարաչի: Geo TV-ի տվյալներով՝ ինքնաթիռը վթարի է ենթարկվել Կարաչիի օդանավակայանի մոտակայքում՝ վայրէջքից մեկ րոպե առաջ:

Ականատեսների տեսանյութերից դատելով՝ ինքնաթիռն ընկել է բնակելի շրջանում:

Նշվում է, որ օդաչուն ավիադիսպետչերին նախքան կործանումը հայտնել է, որ ինքնաթիռի շարժիչները շարքից դուրս են եկել։

Տեղական իշխանությունների տվյալներով՝ հաստատվել է 97 մահ, թեև պարզ չէ, թե զոհերից քանիսն են եղել ուղևորներ և քանիսը՝ բնակիչներ։

 

Another of the survivors, Mohammed Zubair, was pictured in hospital in Karachi as he was spoken to by Pakistani minister Saeed GhaniThe bank manager is pictured on a stretcher in pictures aired by Pakistani TVA bulldozer works in the wreckage of the Pakistan International Airlines crash today after the Airbus A320 smashed into a residential area of Karachi on FridayThis was the scene as emergency crews rushed to the scene of the plane crash in the Model Colony in KarachiVolunteers carry an injured woman from the crash site after a Pakistan International Airlines came down in a residential area

The plane wreaked devastation when it ploughed into a poor residential area