«Ամեն ինչ փոխկապակցված է․ եթե ինչ-որ մեկը տանջվում է, ես նույնպես տանջվում եմ»․Twitter-ի հիմնադիրն իր ողջ կարողությունը կտրամադրի բարեգործությանը (տեսանյութ)


«Ամեն ինչ փոխկապակցված է․ եթե ինչ-որ մեկը տանջվում է, ես նույնպես տանջվում եմ»․Twitter-ի հիմնադիրն իր ողջ կարողությունը կտրամադրի բարեգործությանը (տեսանյութ)
Մայիս 23 00:27 2020

Twitter-ի ղեկավար Ջեք Դորսին մտադիր է իր ամբողջ կարողությունը բարեգործությանը նվիրաբերել: Այս մասին նա հայտարարել է քաղաքական գործիչ և գործարար Էնդրյու Յանին YouTube-ում տված հարցազրույցում։

«Ես ուզում եմ վստահ լինել, որ իմ ընկերությունների և անհատական նվիրաբերությունների միջոցով անում եմ ամեն ինչ մյուսներին օգնելու համար։ Ես ապրում եմ մի սկզբունքով՝ ամեն ինչ փոխկապակցված է, այնպես որ, եթե ինչ-որ մեկը տանջվում է, ես նույնպես տանջվում եմ»,- ասել է նա։

«Ես ուզում եմ նվիրաբերել ամբողջ կարողությունս։ Ուզում եմ փոփոխություններ տեսնել, քանի դեռ ապրում եմ»,- հավելել է Դորսին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ աշխարհի ամենահայտնի և հարուստ երգչուհիներից մեկը՝ Բեյոնսեն, միավորելով ջանքերը Twitter ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջեք Դորսիի հետ, նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին 6 մլն դոլար է նվիրաբերել։



loading...