Թաղումից հետո 155 մարդ է վարակվել կորոնավիրուսով. շրջանի ղեկավարը հեռացվել է


Թաղումից հետո 155 մարդ է վարակվել կորոնավիրուսով. շրջանի ղեկավարը հեռացվել է
Մայիս 21 23:03 2020

ՌԴ Ադիգեյի Հանրապետության Կրասնոգվարդեյսկի շրջանում կորոնավիրուսի նոր օջախ է բռնկվել թաղման արարողության ժամանակ մարդկանց զանգվածային կուտակումների պատճառով:

Ռուսական լրատվականները նշում են, որ թաղմանը մասնակցել է շուրջ 500 մարդ՝ չնայած ինքնամեկուսացման ռեժիմին:

Թաղման արարողությունը տեղի է ունեցել մայիսի 1-ին: Մասնակիցների մեջ են եղել ոչ միայն Ադիգեից, այլ նաև Կրասնոդարի երկրամասից ժամանած ազգականներ: Այժմ մասնակիցներից 155-ի մոտ COVID-19 է հաստատվել:

Արդյունքում Կրասնոգվարդեյսկի շրջանի ղեկավարին հեռացրել են պաշտոնից:



loading...