Հոկտեմբերի 19-ին Սոչիում կայացել է խառը մենամարտերի (MMA) Fight Nights Global 95 մրցաշարը:
Գլխավոր մենամարտում հանդիպել են ռուսաստանցի Ալի Բագաուտինովը և Ղազախստանի ներկայացուցիչ Ժալգաս Ժումագուլովը:
Բագաուտինովի համար մենամարտը հաջող վերջաբան չունեցավ: Այս պարտությունը յոթերորդն է իր կարիերայի ընթացքում:
Իսկ ահա մարտի ավարտից հետո մարզիկների ներկայացուցիչների միջև վիճաբանություն և ծեծկռտուք է սկսվել, գրում է Sport24-ը: