Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն: Այս մասին հաղորդում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
«Միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը դարձավ 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն:
2025 թվականի հաջողությունը կրկնելով՝ Վահեն երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը։
Շնորհավորում ենք Վահեին, ինչպես նաև նրա մարզչին՝ գրոսմայստեր Տիգրան Հարությունյանին, այս փայլուն հաղթանակի կապակցությամբ և մաղթում ենք նորանոր հաղթանակներ»,- նշված է հաղորդագրությունում։










