Կուզբասում աղջնակը 6 ամիս ապրել է կոկորդում խրված վրձինով։ Բժիշկները այն հայտնաբերել են, երբ երեխայի ականջը բորբոքվել է, ու ականջից թարախային արտադրություն է սկսել գալ։
Պարզվել է, որ կես տարի առաջ աղջնակը ընկել է՝ նկարչական վրձինը ձեռքին, այն մտել է երեխայի կոկորդը։ Վրձինը հանել են, վերքը լավացել է։ Սակայն բժիշկները չեն հասկացել, որ փայտե մասն են հանել, իսկ վրձնի մետաղական մասը մնացել է երեխայի կոկորդում։ Երեխան ոչ մի բողոք կամ ցավ չի ունեցել։
Այժմ բժիշկները վիրահատել են փոքրիկին ու հեռացրել վրձինը, երեխան իրեն լավ է զգում։
Աղբյուր՝ Բուժինֆո