Հրապարակել է Սիրիայի ավիաբազայի վրա հրթիռային գրոհի տեսագրությունը


Հրապարակել է Սիրիայի ավիաբազայի վրա հրթիռային գրոհի տեսագրությունը
Ապրիլ 7 10:47 2017

ԱՄՆ-­ի ռազմածովային ուժերը (ՌԾՈՒ) հրապարակել են «Թոմահավք» թեւավոր հրթիռների արձակումների տեսագրությունը, որոնք ապրիլի 6­-ին Միջերկրական ծովում ամերիկյան նավերից իրականացվել են Սիրիայի Հոմս քաղաքում Շայրաթ օդանավակայանի թիրախների վրա, որտեղ բազավորված էին Սիրիայի կառավարական բանակի զինվորականները:

Պենտագոնի տվյալներով՝ ընդամենը Միրիայում թիրախների վրա արձակվել է 59 թեւավոր հրթիռ: Հինգ տեսահոլովակներ ցուցադրում են արձակումները USS Ross (DDG­71)էսկադրային ականակրից, եւս մեկը՝ USS Porter (DDG­78) նավից, հաղորդել է «Ինտերֆաքս»-­ը: