«Պատմությունը բազմաթիվ օրինակներ ունի, երբ բռնապետական հակումներով առաջնորդները, կորցնելով իշխանությունը կամ կանգնելով դրա կորստի վտանգի առաջ, լքել են սեփական երկիրը՝ իրենց հետ տանելով ընտանիքի անդամներին, մերձավորներին, քաղաքական համախոհներին ու հավատարիմ պաշտոնյաներին»,-գրում է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանը՝ շարունակելով։
«Այդպես են վարվել Իդի Ամինը, Ֆերդինանդ Մարկոսը, Բեն Ալին, Կուրբանբեկ Բակիևը, Բաշար ալ-Ասադը և ուրիշներ։
Սակայն պատմության այս էջերն ունեն նաև մեկ այլ՝ շատ ավելի կարևոր դաս։ Իշխանությունը հավերժ չէ, քաղաքական հովանավորչությունը՝ անսահման, իսկ պաշտոնը՝ անձեռնմխելիության երաշխիք։ Երեկվա ամենազոր թվացող առաջնորդներն այսօր կարող են հայտնվել կամ ճաղերի հետևում, կամ օտար երկրում՝ հետապնդվողի կարգավիճակում:
Իշխանությունները փոխվում են, քաղաքական դաշինքները փլուզվում, նախկին հովանավորները հեռանում, սակայն կատարված արարքների հետքերը մնում են։ Եվ երբ գալիս է պատասխանատվության պահը, երեկվա հավատարմությունը փոխվում է դավաճանության։
Ամեն ինչ անցողիկ է, այդ թվում՝ իշխանությունը: Մնայուն ու այժմեական է միայն սեփական ժողովրդի և հայրենիքի հանդեպ ունեցած պատասխանատվությունը։










