Պաշտոնները հավերժ չեն. Լիլիթ Մակունցի նոր միտքը


Պաշտոնները հավերժ չեն. Լիլիթ Մակունցի նոր միտքը
Սեպտեմբեր 18 19:09 2019

Քիչ առաջ մեկնարկեց ՔՊ վարչության նիստը։ ՔՊ գրասենյակ ժամանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու այլ անդամներ։ Նրանք հրաժարվեցին հարցերին պատասխանել։

 

Պաշտոնները հավերժ չեն։ Այս մասին ՔՊ վարչության նիստից առաջ լրագրողնորի հետ զրուցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Նա ուժային կառույցների ղեկավարների պաշտոնանկությունները բնականոն է համարում:

 

«Դրանք համարում եմ բնականոն գործընթացներ, իսկ թե ինչն է հիմք հանդիսացել, որ մի պաշտոնը մեկ այլ պաշտոնով փոխարինվի, չեմ կարող ասել: Ամեն դեպքում, պաշտոնները հավերժ չեն», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մակունցը՝ ՔՊ նիստից առաջ:

 

Թե ինչ հարցեր են քննարկվելու նիստում՝ Մակունցը չմանրամասնեց:

 

«Չեմ կարող ասել՝ ինչ ենք քննարկելու, որովհետև սահմանված օրակարգ չկա», - ասաց նա:

 

Ճշտող հարցին՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերն այն մասին, որ ոստիկանապետ է նշանակվելու Վիլեն Գաբրիելյանը՝ Մակունցն ասաց.

 

«Այդ տեղեկության մասին իրազեկվել եմ մամուլից»: