Ռուսաստանը Թուրքիային առաջարկել է համատեղ տիեզերակայան շահագործել


Ռուսաստանը Թուրքիային առաջարկել է համատեղ տիեզերակայան շահագործել
Սեպտեմբեր 18 18:20 2019

Ռուսաստանի Դաշնության «Ռոսկոսմոս» տիեզերական գործակալության ղեկավար Դմիտրիյ Ռոգոզինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել է Ռուսաստանի և Ղազախստանի հետ համատեղ շահագործել «Բայկոնուր» տիեզերական կայանը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Ենի աքիտ» լրատվամիջոցը:

«Եթե Թուրքիան ցանկանա սեփական հրթիռային տեխնոլոգիաները զարգացնել, մենք պատրաստ ենք աջակցել նրան: Իսկ «Բայկոնուր» տիեզերակայանի համատեղ շահագործումը Թուրքիայի համար լավ հնարավորություն կլինի»,- հայտնել է Ռոգոզինը:

Ռոգոզինը Էրդողանին նաև առաջարկել է թուրք տիեզերագնաց ուղարկել տիեզերք:



loading...