Պատգամավորների երդման տեքստը կփոխվի, ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ դրոշ կտեղադրվի. Ալեն Սիմոնյանի նախաձեռնությունները (տեսանյութ)


Պատգամավորների երդման տեքստը կփոխվի, ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ դրոշ կտեղադրվի. Ալեն Սիմոնյանի նախաձեռնությունները (տեսանյութ)
Հունիս 15 12:05 2026

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը օրենսդրական մի քանի նախաձեռնությամբ է հանդես եկել։

Առաջարկվում է ընտրակաշառք տալու ու վերցնելու դեպքում պատիժը խստացնել, կսահմանվի 9 և 10 տարի ազատազարկում։

Հաջորդիվ Ալեն Սիմոնյան առաջարկում է, որ ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ պարտադիր տեղադրվի Հայաստանի Հանրապետության դրոշը։

Երրորդ նախաձեռնությամբ էլ Ալեն Սիմոնյանն առաջարկում է փոփոխել ԱԺ պատգամավորների երդման տեքստը։