Զարուհի Բաթոյանը կգործուղվի Քենիա

Զարուհի Բաթոյանը կգործուղվի Քենիա
Սեպտեմբեր 18 16:14 2019

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը 2019 թվականի նոյեմբերի 11-15-ը կգործուղվի Քենիայի Հանրապետություն (Նայրոբի)։

Նա մեկնում է Քենիա՝ Բնակչության և զարգացման միջազգային համաժողովին ընդունված Գործողությունների ծրագրի 25-ամյակին նվիրված՝ «Արագացնելով խոստումը» խորագրով գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:

Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման մեջ նշված է, որ Զարուհի Բաթոյանի՝ Քենիայի Հանրապետություն (Նայրոբի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվեու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

loading...