Գազ չի լինելու

Գազ չի լինելու
Սեպտեմբեր 17 23:49 2019

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ  պլանային աշխատանքներ  իրականացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 18-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի (մասնակի) գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում  ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ   լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

loading...