Թոշակառուն գնդակահարել է դասընկերոջը՝ չներելով 53 տարի առաջ հասցված վիրավորանքը


Թոշակառուն գնդակահարել է դասընկերոջը՝ չներելով 53 տարի առաջ հասցված վիրավորանքը
Օգոստոս 30 20:32 2019

Վրեժը կերակրատեսակ է, որը պետք է սառը մատուցվի, և Թաիլանդի Անգ Թհոնգ նահանգից 69-ամյա Թանապատ Անակեսրին ամեն ինչ գիտի այդ մասին: Տղամարդը երկար տարիներ ապրել է երազելով, որ մի օր ներողության խոսքեր կլսի դասընկերոջից, և վերջապես առիթը ներկայացել է:

Դասարանի ավագը Թանապատին հրավիրել է շրջանավարտների հավաքին՝ հայտարարելով, որ այս անգամ ներկա կլինեն բոլորը: Եվ, իսկապես, մեծ խումբ է հավաքվել և ուրախ ժամանակ են անցկացրել, խմել, հիշել անցած օրերը, քանի դեռ նախկին ծովային Թանապատը դասընկերոջը՝ Սութհաթ Կոսայամատին, չի մեղադրել նախկինում իրեն ծաղրի ենթարկելու մեջ, գրում է Daily Mail-ը:

Կոսայամատը կտրականապես հրաժարվել է ներողություն խնդրել՝ ոչինչ չհիշելով Թանապատի թվարկածներից: Դրանից տղամարդն էլ ավելի է կատաղել և վերցնելով ատրճանակը, գնդակահարել է Սութհաթին: Խուճապ առաջացնելով՝ տղամարդը բարեհաջող կերպով անհետացել է հանցագործության վայրից:

«Երբեմն Թանապատը հարբում էր և չարությամբ խոսում Սութհաթի մասին՝ հիշելով անցյալի վիրավորանքները: Բայց դա այնքան վաղուց էր, ոչ ոք չէր մտածում, որ ամեն ինչ կարող է նման կերպ ավարտվել»,- ասել է դասարանի ավագը:

Սութաթի համար բուդդայական հուղարկավորություն է կազմակերպվել՝ հարազատների ու ընկերների մասնակցությամբ: Ոստիկաններն այժմ փնտրում են փախուստի դիմած մարդասպանին, որը, նախնական տվյալներով, թաքնվում է հարևան նահանգում:

1in.am

Фото © Viral Press