Հայտնի են ամենակեղտոտ նստատեղերը ինքնաթիռում


Հայտնի են ամենակեղտոտ նստատեղերը ինքնաթիռում
Օգոստոս 30 00:58 2019

Ինքնաթիռի ուղևորուհին անձեռոցիկով սրբել է ինքնաթիռի մի քանի նստատեղ և պարզել, թե որն է օդանավի սրահի ամենամաքուր նստատեղը: Նրա փորձի արդյունքները հրապարակել է The Sun-ը:

Տեսանյութում կինը թաց անձեռոցիկով մաքրում է կաշվե նստատեղերի գլխակալները և համեմատում աղտոտման աստիճանը:

 

Պարզվել է, որ առավել կեղտոտ են եղել իլյումինատորի հարևանությամբ տեղակայված նստատեղերի գլխակալները, իսկ միջանցքի մոտակայքում գտնվող նստատեղերի համար օգտագործված անձեռոցիկը եղել է ամենամաքուրը:

 

Տեսանյութի հեղինակը ենթադրել է, որ ավելի մաքուր են միջանցքի մոտ գտնվող նստատեղերը, քանի որ դրանք ավելի հաճախ են մաքրվում, քան մյուսները:

Blognews.am