Ցանկացած խոչընդոտ լրագրողի նկատմամբ անթույլատրելի է, դատապարտելի է՝ անկախ նրանից, թե ով է դա արել


Ցանկացած խոչընդոտ լրագրողի նկատմամբ անթույլատրելի է, դատապարտելի է՝ անկախ նրանից, թե ով է դա արել
Ապրիլ 2 17:49 2017

ՀՀԿ-ն գտնում է, որ ապրիլի 2-ի քվեարկության գործընթացը ընթանում է բնականոն հունով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Նորմալ գործընթաց է գնում, ես նաև կապ եմ հաստատել միջազային դիտորդական առաքելության որոշ ներկայացուցիչների հետ և նրանք միաբերան  պնդում էին, որ այն մեխանիմզը, որ ներդրվել է ՀՀ-ում, հնարավորություն է տալիս, որպեսզի նախկինում եղած չարաշահումները, որոնք խնդիր էին գցում ընտրական գործընթացի վրա, այսօր չկան», - ասաց Շարմազանովը։

Նա նշեց, որ եղել են բազմաթիվ ահանզագեր, որոնք կարելի է բաժանել երկու մասի։

«Չի եղել ու չի լինելու մի ահազանգ, որին պատկան մարմինները չարձագանքեն, բայց եղել են ահազանգեր, որոնք չակերտավոր են ու նպատակ ունեն ստվեր գցելու ընտրական գործընթացի վրա», - նշեց նա։

Ըստ նրա՝ ընդհանուր առմամբ, ընտրական գործընթացները գնում են նորմալ, ժողովրդավարական հունով։

Անդրադառնալով «Ազատության» լրագրողի հետ կապված միջադեպին՝ ՀՀ խոսնակը նշեց, որ և՛ ոստիկանությունը, և՛ դատախազությունը տվել են գնագատականը։

«Գործը քննության մեջ է, մենք տալիս ենք քաղաքական գնահատական՝ ցանկացած խոչընդոտ լրագրողի նկատմամբ անթույլատրելի է, դատապարտելի է՝ անկախ նրանից, թե ով է դա արել», - ասաց Էդուարդ Շարմազանովը։