Հնարավո՞ր է արդյոք մահանալ վախից


Հնարավո՞ր է արդյոք մահանալ վախից
Օգոստոս 11 00:18 2019

Վախը շրջապատում տիրող վիճակին օրգանիզմի բնական արձագանքն է։ Կա ասացվածք՝ մեռնել վախից։ Հնարավո՞ր է արդյոք իսկապես մահանալ վախից։

Վախի ժամանակ օրգանիզմը «ազդանշան է տալիս», որ պետք է կամ փախչել կամ պայքարել։

Ուժեղ վախի ժամանակ սրտի աշխատանքն արագանում է, արյան շրջանառությունը՝ եւս, բիբերը լայնանում են։ Օրգանիզմում վախի ժամանակ մեծ քանակով էներգիա է արտադրվում։ Դիմադրելու զգայարանն է արթնանում։ Եթե այդ զգայարանը չի արթնանում, օրգանիզմը հիվանդանում է, քանի որ վախի պահին ադրենալինի մեծ քանակ է արտադրվում, ինչը սրտի համար ծանրություն է։

Ադրենալինը մեծ քանակները ստիպում են սրտին ավելի արագ բաբախել։ Երբեմն սիրտը չափազանց արագ է բաբախում՝ չկարողանալով շրջանառել արյունը։ Եթե օգնություն չցուցաբերվի, մարդ կարող է մահանալ։

Աղբյուր՝ Բուժինֆո