ՕՐՕ դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը քիչ առաջ քվեարկեց թիվ 9/41 տեղամասում: Նա ընտրատեղամաս էր եկել իր կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի հետ:
«Ես քվեարկել եմ մեր ժառանգության, մեզ փոխանցված լավագույն ավանդույթների հենքի վրա համախմբված ժողովրդի ապագան ավելի բարեկեցիկ դարձնելու համար՝ հանուն արդար, ազնիվ Հայաստանի, զարգացող տնտեսություն ձևավորելու համար», - ասաց Սեյրան Օհանյանը, պատասխանելով Armday.am-ի հարցին, թե հանուն ինչի եք քվեարկել:
Ինչ վերաբերում է ընտրակեղծիքների մասին շրջանառվող լուրերին, Ս. Օհանյանը պատասխանեց, որ իրենց շտաբը տեղեկացվել է դրանց բոլորի մասին, և այժմ զբաղվում են իրադրությունը գնահատելով, վերահսկելով:
Armday.am-ի հաջորդ հարցին, թե արդյոք դաշինքում Սամվել Բաբայանի ձերբակալման հետ կապված անհանգիստ վիճակ է և որոշակի մտավախություններ կան, նա պատասխանեց. «Բերեք այս օրն անցնացնենք հանդարտ հոգով և անսասան հավատով: Քանի որ մեր մարտական ընկեր Սամվել Բաբայանը դեռևս գտնվում է անազատության մեջ է, և այնտեղ կան կասկածներ, մտավախություն միշտ կա»:
Այլ մանրամասներ՝ տեսանյութում:










