Տնային կենդանիները մեր կյանքն ավելի հետաքրքիր են դարձնում, զվարճացնում են մեզ և կապ չունի, թե մեր բրդոտ բարեկամը մեծ է, թե փոքր, երկար են մազերը, թե ոչ, միևնույն է. նա հասցնում է վազել ողջ տնով և տարածել իր մազերը: Այսօր մենք ձեզ մի քանի խորհուրդներ կտանք տնային կենդանիների՝ ողջ տնով տարածված մազերից ազատվելու համար:
Հաճախ մաքրեք նրան
Հաճախակի ձեր կենդանուն սանրելը կօգնի ավելի քիչ մազ թափել:
Սովորական ռետինե ձեռնոցներն աշխատում են որպես կենդանու մազերի մագնիս
Մի փոքր խոնավեցրած ձեռնոցով դուք կարող եք հեշտությամբ հավաքել մազերը:
Կահույքի քսուքը հրաշալի է կենդանու մազերից ազատվելու համար
Մաքրեք փոշեկուլով
Գործի մեջ ընդգրկեք նաև երեխաներին և ուրախ ժամանակ անց կացրեք
Ջրի մեջ խառնեք ¾ բաժակ կիտրոնի հյութը, 3 թեյի գդալ սոդան, և մի փոքր թեյածառի յուղը:
Նախընտրությունը տվեք փայտե հատակին:
Պեմզա քար. ոչ միայն ոտքերի կրունկների համար
Հաճախ լոգարանում հանդիպող այս քարը գորգի վրայով քսելով՝ դուք կարող եք հեշտությամբ հավաքել թափված մազերը:
Լվացեք ձեր տնային կենդանու վերմակն այնքան հաճախ, որքան որ ձեր սեփական սպիտակեղենն եք լվանում:










