Քիչ առաջ Երեւանի 9/18 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը, ով ընտրատեղամաս եկել էր տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ։ Երբ Սերժ Սարգսյանը փորձեց ցուցամատը դնել ընտրողների գրանցումն իրականացնող տեխնիկական սարքի մեջ, այն չճանաչեց վերջինիս մատնահետքը։ Սարգսյանը փորձեց նաեւ ճկույթով՝ դարձյալ՝ անարդյունք։ Սերժ Սարգսյանը ձեռքի բոլոր մատները փորձեց, վերջապես ստացվեց:
Պահանջեցին երկրորդ անձնագիրը (ի դեպ Սարգսյանն ուներ երկու անձնագիր)։
Մանրամասները՝ տեսանյութում:










