Ի՞նչ կապ կա ճարպակալման եւ բջջային հեռախոսի միջեւ


Ի՞նչ կապ կա ճարպակալման եւ բջջային հեռախոսի միջեւ
Օգոստոս 1 00:12 2019

Պարզվում է՝ ճարպակալման եւ բջջային հեռախոսի միջեւ կապ կա։ Եթե մարդ օրական մի քանի ժամ նստում է՝ սմարթֆոնը ձեռքին, նրա մոտ ճարպակալման հավանականությունը կտրուկ մեծանում է։

Պարզվել է՝ այն ուսանողները, ովքեր օրական 5 ժամ եւ ավելի բջջային հեռախոսով են զբաղվում, 43 տոկոսով ավելի հաճախ են բախվել ճարպակալման խնդրին։

Սիմոն Բոլիվարի համալսարանի մասնագետները պարզել են, որ բջջայինով երկար զբաղվողներն ավելի շատ են արագ սնունդ, քաղցր ըմպելիքներ ու կոնֆետներ օգտագործում, քան մյուսները։ Մասնագետները նշում են, որ բջջայինով երկար զբաղվողները նստակյաց կյանքով են ապրում, ինչը կարող է վատ հետեւանքների հանգեցնել։

Աղբյուր՝ Բուժինֆո