Ինչպե՞ս ճիշտ և անչափ համեղ եգիպտացորեն պատրաստել


Ինչպե՞ս ճիշտ և անչափ համեղ եգիպտացորեն պատրաստել
Հուլիս 30 00:51 2019

Եգիպտացորեն սիրում են բոլորը: Այն ոչ միայն համեղ է, այլև՝ չափազանց օգտակար: Սակայն ինչպե՞ս ճիշտ պատրաստել եգիպտացորենը, որպեսզի այն առավել համեղ լինի:

 


Ի՞նչ է անհրաժեշտ համեղ եգիպտացորեն պատրաստելու համար
5 եգիպտացորեն
Ջուր
1 բաժակ կաթ
50 գ կարագ
Եգիպտացորենները կիսեք երկու մասի և տեղադրեք կաթսայի մեջ: Ավելացրեք ջուրն այնքան, որ եգիպտացորենն ամբողջովին ծածկվի, կաթսան դրեք կրակին:
Երբ կաթսայի ջուրը եռա, ավելացրեք կաթն ու կարագը:
Կրկին հասցրեք եռման, որից հետո եգիպտացորենը եփեք ևս 10 րոպե:
Այլևս կարիք չի լինի ժամերով եփել եգիպտացորենը: Նմանատիպ հնարքի շնորհիվ, այն հյութեղ և սերուցքային համ կստանա: