Գինու բծեր․ ինչից են առաջանում եւ ինչպես կարելի է վերացնել դրանք


Գինու բծեր․ ինչից են առաջանում եւ ինչպես կարելի է վերացնել դրանք
Հունիս 7 20:14 2019

Գինու բծերը ի ծնե առաջացած մաշկային հետքեր են, հիմնականում՝ դեմքի վրա, որոնք կապված են անոթների արատների հետ։ Դրանք անվանում են գինու բծեր արտաքին նմանության համար։ Այդ հետքերը լինում են բաց վարդագույնից մինչեւ մուգ մանուշակագույն։

Հազարից միջինը 3 նորածինը ծնվում է նման հետքերով, որոնք չեն անցնում կյանքի ընթացքում։

Ահա այն գործոնները, որոնք նպաստում են գինու բծերի առաջանալուն՝

հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տոքսիների հայտնվելը

պրոգեստինների ոչ կայուն մակարդակը կնոջ օրգանիզմում հղիության ընթացքում

միզուղիների որոշ ինֆեկցիաներ

ապագա մոր օրգանիզմի տարած տարբեր ճառագայթումներ

Ինչ բարդացումներ կարող են առաջացնել գինու բծերը

Առաջին հերթին՝ հոգեբանական խնդիրներ, սովորաբար նման հետքեր ունեցող մարդիկ կոմպլեքսավորվում են դրանց առկայությունից։

Առողջական խնդիրներ՝ եթե դրանք տեղակայված են ճակատին, քունքերի մոտ, կարող են տեսողական խնդիրների, ընդհուպ՝ կուրության պատճառ դառնալ։

Ոտքերի, ձեռքերի վրա տեղակայված բծերը հոդերի հետ խնդիրներ կարող են առաջացնել։

Տարիների հետ այդ բծերի մակերեսը կոշտանում է, եւ վնասվածքների հետեւանքով կարող է հեշտ վնասվել, արյունահոսել։

Ինչպես ազատվել դրանցից

Այսօր նման հետքերի հեռացումը լազերային միջամտությամբ բավական տարածված են։ Հեռացումը կատարում է ոչ թե միանգամից, այլ էտապային, միջամտությունները սովորաբար իրականացվում են 3-4 շաբաթը մեկ անգամ։ Բծերը կամաց-կամաց գունաբացվում են, ապա փոքրանում ու գրեթե անհետանում։

Սակայն կարեւոր է լավ մասնագետի դիմելը՝  բարդություններից խուսափելու համար։

Աղբյուր՝ Բուժինֆո