Բոլոր մարդիկ հավասարապես գրավիչ չեն մոծակների համար։ Ոմանց դրանք շատ հաճախ են խայթում, ոմանց հանդեպ «խիստ անտարբեր» են։
Ահա թե ինչ տիպի մարդիկ են ավելի հաճախ գրավում մոծակներին։
Արյան մեջ շաքարի բարձր մակարդակ ունեցող մարդիկ՝ մոծակները նախընտրում են «քաղցր» արյուն։ Խոսքը մասնավորապես դիաբետ ունեցողների եւ քաղցրակերների մասին է։
Մարզիկներ՝ նրանց օրգանիզմում կուտակվող կաթնաթթուն գրավում էմիջատներին։
Ավելորդ քաշ ունեցող մարդիկ՝ նրանք նույնպես ավելի հաճախ են դառնում մոծակների «թիրախը»։
Արյան առաջին խումբ ունեցող մարդիկ՝ ուսումնասիրությունները պարզել են, որ արյան առաջին խումբ ունեցող մարդիկ ավելի հաճախ են գրավում միջատներին։
Սեւ հագուստով մարդիկ՝ Ֆլորիդայի համալսարանի գիտնականները պարզել են, որ մոծակները կարողանում են տարբերել մի քանի գույն եւ ավելի հաճախ խայթում են նրանց, ովքեր սեւ հագուստ են կրում։
Մասնագետները հիշեցնում են, որ մոծակների, միջատների խայթոցները կարող են վատ հետեւանքներ ունենալ, այդ պատճառով հատկապես բնության գրկում պետք է միջատների դեմ նախատեսված միջոցներ օգտագործել։
Աղբյուր՝ Բուժինֆո










