5 նախանշան, որոնց դեպքում անհապաղ պետք է դիմել բժշկի


5 նախանշան, որոնց դեպքում անհապաղ պետք է դիմել բժշկի
Մայիս 31 17:10 2019

Կան մի շարք նախանշաններ, որոնք հուշում են առողջական լուրջ խնդիրների մասին։ Եթե ունեք դրանք, չի կարելի անուշադրության մատնել, անհրաժեշտ է դիմել մասնագետի։

Ահա հինգ նախանշան, որոնց դեպքում անմիջապես պետք է դիմել բժշկի։

Կտրուկ նիհարել

похудение

Իհարկե, շատերն են ցանկանում նիհարել եւ դրա համար դիմում են բազմաթիվ դիետաների, մարզվում են։ Սակայն երբ հանկարծակի սկսում ես նիհարել, կտրուկ քաշ ես կորցնում, դա կարող է վկայել առողջական լուրջ խնդիրների մասին։ Անպայման պետք է բուժզննում անցնել։

Շնչարգելություն

одышка

Եթե հաճախ եք շնչարգելություն ունենում, մի փոքր ակտիվության ժամանակ շունչը չի հերիքում, անհապաղ պետք է դիմել բժշկի։ Սա կարող է մի քանի վտանգավոր հիվանդությունների մասին վկայել։

Մարմնի բարձր ջերմաստիճանтемпература

Բարձր ջերմաստիճանը կարող է վկայել օրգանիզմում առկա վարակների մասին։ Սակայն երբ երկար ժամանակ մարմնի ջերմաստիճանը տատանվում է 37-37,5 աստիճան, անհրաժեշտ է դիմել բժշկի՝ սա կարող է լուրջ առողջական խնդրի մասին վկայել։

Փորլուծություն կամ փորկապություն

диарея

Եթե աղեստամոքսային համակարգի աշխատանքը խախտվել է, պետք է դիմել հիվանդանոց, քանի որ դրանք կարող են լուրջ հիվանդությունների նշաններ լինել։

Այտուցներ

отёк

Եթե ձեր դեմքը, ոտքերը հաճախ են այտուցվում, դիմեք բժշկի։ Սա կարող է էնդոկրին համակարգի, սրտանոթային խնդիրների եւ առողջական մի շարք այլ խնդիրների մասին վկայել։

Աղբյուր՝ Բուժինֆո