Համբուրվելը կարող է խիստ վտանգավոր լինել


Համբուրվելը կարող է խիստ վտանգավոր լինել
Մայիս 28 22:34 2019

Ավստրալացի հետազոտողները պարզել են, որ համբուրվելը կարող է վտանգավոր լինել առողջության համար։

Մոնաշ համալսարանի (Monash University) գիտնական Էրիկ Չաուն նշում է, որ այսպես կոչված՝ ֆրանսիական համբույրի ժամանակ զույգերը կարող են միմյանց գոնորեայով վարակել։

Ուսումնասիրության հեղինակները նշում են, որ համբույրներն իրականում շատ ավելի վտանգավոր են, քան ընդունված է կարծել։ 3677 հոգու շրջանում արված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գոնորեա վտանգավոր սեռավարակը կարող է փոխանցվել նաեւ համբույրի միջոցով։

Աղբյուր՝ Բուժինֆո