Խաղաղ Օվկիանոսում շնաձուկը կծել հարձակվել է նավի մոտ լողացող տղայի վրա


Խաղաղ Օվկիանոսում շնաձուկը կծել հարձակվել է նավի մոտ լողացող տղայի վրա
Մայիս 26 20:00 2019

Ֆրանսիական Նոր Կալեդոնիայի ափերի մոտ շնաձուկը հարձակվել է տղայի վրա: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով տեղի ոստիկանությանը: Ոստիկանության տվյալներով՝ շնաձուկը երեխայի վրա հարձակվել է, երբ վերջինս լողալիս է եղել օվկիանոսում նավարկող իրենց նավի մոտակայքում: Շնաձուկն ուժեղ կծել է տղային, սակայն երեխայի հորը հաջողվել է տղային դուրս հանել ջրից: Ինչպես նշվում է, շնաձկանը որսացել է նավավարը, որից հետո ոստիկանները վնասազերծել են կենդանուն: Տղային հոսպիտալացրել են, ներկա պահին նա արհեստական կոմայի մեջ է գտնվում: