Ժողովրդական 5 բաղադրատոմս դեմքի ծակոտիներից ազատվելու համար


Ժողովրդական 5 բաղադրատոմս դեմքի ծակոտիներից ազատվելու համար
Մայիս 16 23:43 2019

Ջուր և կերակրի սոդա
2 ճաշի գդալ կերակրի սոդան խառնեք քիչ քանակությամբ ջրի հետ։ Ստացված մածուկը քսեք դեմքին, թողեք 15 րոպե և լվացեք սառը ջրով։


Վարունգ, կիտրոն և վարդաջուր
Վարունգը կլպեք, փափկամիսը տրորեք, ավելացրեք 1 թեյի գդալ վարդաջուր և մի քանի կաթիլ կիտրոնի հյութ։ Ստացված զանգվածը քսեք կտորի վրա և դրեք դեմքին։ Թողեք 5 րոպե և լվացեք սառը ջրով։


Ձվի սպիտակուց և կիտրոնի հյութ
2 ձվի սպիտակուցին խառնեք մի քանի կաթիլ կիտրոնի հյութ, դիմակը քսեք դեմքին, թողեք մի քանի րոպե չորանա և լվացեք սառը ջրով։
Այս դիմակը ոչ միայն կնեղացնի դեմքի մաշկի ծակոտիները, այլ նաև կօգնի հեռացնել մաշկի մահացած բջիջները։


Լոլիկ և լայմի հյութ
Լոլիկի հյութի մեջ ավելացրեք մի քանի կաթիլ լայմի հյութ, բամբակով հեղուկը քսեք դեմքին, թողեք 15 րոպե և լվացեք սառը ջրով։
Այս դիմակը կձգի դեմքի մաշկն ու կնեղացնի ծակոտիները։


Կիտրոն և անանասի հյութ
Կես կիտրոնի հյութը խառնեք կես բաժակ անանասի հյութի հետ, կտորը թրջեք ստացված հեղուկի մեջ և 5 րոպեով դրեք դեմքին։ Դիմակը լվացեք սառը ջրով։