Արեւապաշտպան քսուքները ներթափանցում են արյան մեջ․ նոր բացահայտում


Արեւապաշտպան քսուքները ներթափանցում են արյան մեջ․ նոր բացահայտում
Մայիս 9 22:48 2019

Ամերիկացի գիտնականները նոր բացահայտում են արել, համաձայն որի՝ արեւապաշտպան քսուքներում առկա քիմիական միացությունները բավական արագ հայտնվում են արյան մեջ։ Live Science-ի  փոխանցմամբ՝ գիտնականները դեռ չեն պարզել, թե որքանով է վտանգավոր այդ քիմիական միացությունների կուտակումն արյան մեջ, սակայն որ այն բավականին մեծ քանակով է կուտակվում, հստակ է։

Ուսումնասիրությանը մասնակցել է 24 կամավոր, ովքեր 4 օր շարունակ օրական 4 անգամ մարմնին արեւապաշտպան քսուք են քսել։

Ուսումնասիրության ընթացքում մասնակիցներից պարբերաբար արյուն են վերցրել՝ այն քննելու համար։

Արդյունքում պարզվել է, որ արեւապաշտպան քսուք օգտագործելիս ընդամենը մեկ օր անց դրանում առկա քիմիական միացությունները հայտնվում են արյան մեջ, եւ հետագա օրերին քանակը գնալով մեծանում է։

Այժմ գիտնականները պետք է պարզեն, թե որքանով է դա վտանգավոր առողջության համար։

Աղբյուր՝ Բուժ ինֆո