Քիմ Քարդաշյանը պատմել է՝ որքան գումար է վաստակում Instagram-ում մեկ գովազդային հրապարակման համար


Քիմ Քարդաշյանը պատմել է՝ որքան գումար է վաստակում Instagram-ում մեկ գովազդային հրապարակման համար
Մայիս 5 22:51 2019

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանն Instagram սոցկայքում ամենաակտիվ հայտնիներից է, որն ունի 136 մլն հետևորդ, և այս հարթակն օգտագործում է ոչ միայն գեղեցիկ լուսանկարներով կիսվելու, այլև կլորիկ գումարներ աշխատելու համար: 

Ինչպես նշում է Daily Mail-ը, 38-ամյա հայուհին մանրամասնել է, որ Instagram-ում մեկ գովազդային հրապարակում անելու դիմաց ստանում է 300 000-500 000 դոլար, իսկ երբեմն էլ այդ գումարը կարող է հասնել 1 մլն-ի:

Սակայն դա չի նշանակում, որ Քարդաշյանն ընդունում է ամեն մի առաջարկ և ընտրողական մոտեցում չի ցուցաբերում: Հաճախ նա մերժում է այն ընկերությունների առաջարկները, որոնք, ըստ աստղի, չեն բխում իր իսկ բրենդների շահերից:

Այս մասին հայտնի է դարձել հեռուստաաստղի՝ Missguided USA հագուստի բրենդի դեմ ներկայացված դատական հայցից: Քարդաշյանը բրենդին մեղադրում է հայտնի նորաձևության տների իր գովազդած վինտաժային զգեստների դիզայնն անմիջապես կրկնօրինակելու ու սեփական անվան տակ նույն հագուստից արտադրելու համար: Այսպիսով՝ Missguided USA-ը թյուրիմացության մեջ է գցել Քարդաշյանի երկրպագուներին՝ այնպիսի տպավորություն ստեղծելով, թե հեռուստաաստղը համագործակցում է այդ ընկերության հետ և հենց նրանց արտադրանքն է գովազդում: Քարդաշյանը 5 մլն դոլար փոխհատուցում է պահանջում:

 

Whoa: Kim Kardashian filed documents in her suit against Missguided USA in which she claims to earn between $300,000 and $500,000 for a single sponsored Instagram post, according to TMZ; pictured in February

 

Fighting back: The revelation about Kim's sponsored posts payday came as she sues the company for knocking off her outfits, like her 1998 Thierry Mugler dress which was quickly released

Back to reality: Kim was originally seeking damages in excess of $10 million when she first launched her lawsuit in February, suggesting her summary judgment request is a more realist goal