Աղջիկն ամեն գիշեր մոռանում է նախորդ օրվա իրադարձությունները


Աղջիկն ամեն գիշեր մոռանում է նախորդ օրվա իրադարձությունները
Մայիս 2 20:31 2019

ԱՄՆ բնակչուհի 16-ամյա Կարոլինա Լիթթլը բացառիկ հիվանդության հետեւանքով ամեն գիշեր մոռանում է այն ամենը, ինչը նրա հետ տեղի է ունեցել նախորդ օրվա ընթացքում։

Դեռահասի մոտ բացառիկ տեսակի ամնեզիայի հետեւանքով նոր հիշողությունները պարզապես չեն ձեւավորվում։

Աղջիկը հիշում է իր վաղ անցյալը, սակայն նոր հիշողությունները նրա գլխում չեն ձեւավորվում։ Նա արթնանում է եւ չի հիշում, թե դա շաբաթվա ինչ օր է, ինչ դասերի ինքը պետք է հաճախի եւ այլն։

Ամեն ինչ սկսվել է 2017 թվականին, երբ 14-ամյա Կարոլինը պատահաբար գլխին հարված է ստացել։ Աղջկան տեղափոխել են հիվանդանոց ուղեղի ցնցումով, բժիշկներն ասել են, որ երեք շաբաթ անց նա լավ կլինի, սակայն երկու տարի է՝ աղջիկը հիշողության հետ խնդիր ունի։

Բժիշկներն առայժմ չեն կարողանում օգնել աղջկան լիովին վերականգնել հիշողությունը։

Աղբյուր՝ Բուժ ինֆո