Թեյլոր Սվիֆթի նոր տեսահոլովակը մեկ օրում մոտ 60 միլիոն դիտում է ունեցել


Թեյլոր Սվիֆթի նոր տեսահոլովակը մեկ օրում մոտ 60 միլիոն դիտում է ունեցել
Ապրիլ 28 20:11 2019

Թեյլոր Սվիֆթի առաջիւն երգի ME! տեսահոլովակը 24 ժամում հավաքել է մոտ 60 միլիոն դիտում: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը:

Նշվում է, որ նոր երգում և տեսահոլովակում մասնակցություն է ունեցել նաև  Panic! At The Disco խմբի մենակատար Բրենդոն Ուրին:

Ըստ պարբերականի՝ տեսահոլովակը 24 ժամում դիտել են 56,9 միլիոն անգամ: