Ֆիլիպ Կիրկորովը դեմ է արտահայտվել նույնասեռականության ցուցադրական դրսևորումներին


Ֆիլիպ Կիրկորովը դեմ է արտահայտվել նույնասեռականության ցուցադրական դրսևորումներին
Ապրիլ 26 23:45 2019

Ռուսական էստրադային երգիչ Ֆիլիպ Կիրկորովը ռուս ռեփեր Բաստային տված հարցազրույցումպատասխանել է այն հարցին, թե ինչպես է վերաբերվում ոչ ավանդական սեռական կողմնորոշման հանրային դրսևորումներին: 

Կիրկորովի խոսքով՝ ինքը բացասաբար է վերաբերվում գեյ շքերթներին և դեմ է նույնասեռականության դրսևորումներին այնպիսի մրցույթներում, ինչպիսին «Եվրատեսիլ»-ն է: 

«Կտրականապես դեմ եմ բոլոր այդ ցուցադրություններին՝ այսպես կոչված գեյ շքերթներին, այդ ամբողջ խեղկատակությանը, սակայն եթե խոսքը երաժշտական տոնի, օրինակ՝ «Եվրատեսիլ»-ի մասին է, գաղտնիք չէ, որ դա, այսպես ասած, գեյ տոն է, քանի որ երաժշտությունն ուրախություն է, իսկ «գեյ» թարգմանաբար հենց «ուրախ» է նշանակում»,- ասել է 52-ամյա երգիչը: 

Միևնույն ժամանակ նա հիշեցրել է, որ նման «ցուցադրական» ելույթները ագրեսիա կհարուցեն և զայրույթը կհարուցեն այն մարդկանց, որոնք չեն ընդունում այդ տեսակի հարաբերությունները: 

«Ես նորմալ վերաբերմունք ունեմ նույնասեռականների նկատմամբ: Մարդիկ կարող են սեքսով զբաղվել՝ ում  հետ ցանկանան, միայն թե դա չխանգարի այլ մարդկանց և քարոզչական բնույթ չկրի»,- եզրափակել է Կիրկորովը: