Թուրքիան ձախողվել է. Ալեքսիս Օհանյանի գրառումը Ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ


Թուրքիան ձախողվել է. Ալեքսիս Օհանյանի գրառումը Ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ
Ապրիլ 25 12:08 2019

Հայտնի ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը «Ինստագրամ»-ի իր էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ:

«Ոչինչ չի կարող համեմատվել ապրիլի 24-ին ծնված լինելու այն զգացողության հետ, որը հային ստիպում է պատասխանատվություն զգալ ինչ-որ ավելի մեծ բանի, քան հենց քեզ համար. Թուրքիան ձախողվել է: Տոնել, գնահատել և սիրել կյանքը: Այս տարի կենտրոնացած եմ դրա վրա»,- գրել է Ալեքսիս Օհանյանը:

Ամերիկահայ գործարարը ծնվել է 1983 թվականի ապրիլի 24-ին Բրուքլինում: Նրա նախնիները եղել են Հայոց ցեղասպանությունը վերապրածներ: