Մասնագետները հայտնաբերել են աշխարհի ամենաօգտակար դիետաներից մեկը


Մասնագետները հայտնաբերել են աշխարհի ամենաօգտակար դիետաներից մեկը
Ապրիլ 21 21:26 2019

Դիետոլոգները նշել են, թե որն է աշխարհի ամենաօգտակար դիետաներից մեկը: Պարզվում է, դա սկանդինավյան դիետան է, որով սննդակարգում պետք է հիմնականում շեշտը դրվի ձկան վրա` շաբաթական պետք է գոնե երեք անգամ ձուկ ուտել: Բացի այդ, սննդակարգում պետք է ներառել բանջարեղեն, հատապտուղ եւ յուղազրկված կաթնամթերք:

Գիտնականները նկատել են, որ այս դիետան կօգնի խուսափել նաեւ աթերոսկլերոզից, ինսուլտներից ու սրտի կաթվածներից: