Դեմքի պիլլինգ․ ինչ հակացուցումներ կան


Դեմքի պիլլինգ․ ինչ հակացուցումներ կան
Ապրիլ 21 00:55 2019

Դեմքի պիլլինգը վերջին շրջանում նորաձեւ է աղջիկների շրջանում։ Շատերը հաճախ են դիմում պիլլինգի՝ ցանկանալով երիտասարդ եւ գեղեցիկ տեսք ունենալ։ Սակայն անհրաժեշտ է իմանալ, որ պիլլինգի համար հակացուցումներ կան։ Ահա, թե որոնք են դրանք։

Խիստ վտանգավոր է չափազանց հաճախակի պիլլինգ անելը։ Քիմիական նյութերը կարող են վնաս հասցնել մաշկին։

Վտանգավոր է պիլլինգի դիմել, եթե ձեր մաշկը չափազանց չոր է, գրգռված, թեփոտվում է։ Սրանք մաշկի հիվանդության նշաններ են, եւ պիլլինգի փոխարեն անհրաժեշտ է բժշկի դիմել։

Պզուկների, թարախային ցանի առկայության պարագայում եւս պիլլինգը հակացուցված է։

Պիլլինգը հակացուցված է նաեւ հիպերպիգմենտացիայի դեպքում։ Եթե դեմքին չափազանց շատ պիգմենտներ կան, ապա պիլլինգ անելը կարող է վնասել։ Նման պարագայում կրկին պետք է դիմել բժշկի, հասկանալ հիպերպիգմենտացիայի պատճառը, նոր միայն մաշկի խնամքի դիմել։

Պիլլինգ անելուց առաջ պետք է իմանալ, թե ինչի նկատմամբ կարող եք ալերգիկ ռեակցիա ունենալ, նոր միայն դիմել պիլլինգի։ Իսկ եթե ընդհանրապես ալերգիկ եք, անհրաժեշտ է հնարավորինս խուսափել պիլլինգից։

Աղբյուր՝ Բուժ ինֆո