Բաղադրությունը`
Չորացրած ռեհան -250 գրամ
Բրոկոլի-500 գրամ
Սոխ- 0.5 հատ
Կարագ- 75 գրամ
Մաղադանոս-0.5 փունջ
Սխտոր- 3 պճեղ
Խոզապուխտ- 250 գրամ
Հավի կրծքամիս- 1200 գրամ
Բուսական յուղ- 4 թեյի գդալ
Աղ, պղպեղ-ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը`
Բրոկոլին լվանալ և խաշել: Հավի կրծքամիսը բաժանել երկարությամբ երկու մասի, չորս հավի կրծքամսից կստացվի ութ ռուլետ: Հավանգով ծեծել հավի կրծքամիսը և համեմել աղով և պղպեղով:
Բրոկոլին մանր կտրատել:
Բրոկոլին խառնել մանր կտրատած մաղադանոսով և տապակած սոխով ու բուսական յուղով. այն համեմել աղով:
Վերցնել երկու շերտ խոզապուխտ և դրանց վրա դնել հավի կրծքամիս 1.5-2 թեյի գդալ միջուկ լցնել վրան: Ռուլետի նման փաթաթել: Այդպես անել նաև մնացած յոթ հավի կրծքամիսը:
Վրան լցնել բուսական յուղ, ապա չորացած ռեհան և փայլաթիթեղով ծածկել և դնել 200 ºC ջեռոցի մեջ 25 րոպե: Ապա հանել փայլաթիթեղը և ևս 15 րոպե 180 ºC-ով եփել:










