Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Մանկական ձայնը» հեռուստանախագծում Արցախից Միշան՝ Միքայել Գրիգորյանը, Վալերի Միլաձեի խմբում անցել է եզրափակիչ: Միշան հանդես է եկել թիմակիցներ Ժան Մակիմի ու Անդրեյ Կալաշովի հետ։ Նրանք կատարել են «Imagine Dragons» խմբի «Believer» ստեղծագործությունը։ Միշան կատարել է նաև Բրունու Մարսի «Versace on the Floor» երգը:










