Փսիխոզը հոգեկան խանգարում է, սակայն շատ կարեւոր է այն ժամանակին ախտորոշելը: Ժամանակին ցուցաբերված մասնագիտական օգնությունը կօգնի դադարեցնել հիվանդության խորացումը եւ բարդացումը:
Այդ պատճառով անհրաժեշտ է իմանալ, թե որոնք են փսիխոզի հիմնական հատկանիշները՝ այն վաղ կանխարգելելու համար:
Խոսքի խանգարում
Փսիխոզի ամենատարածված նշաններից մեկը խոսքի խանգարումն է: Հոգեկան սուր խանգարում ունեցող մարդիկ շատ հաճախ են փոխում թեման, շփոթում են բառերը, չեն կարողանում մտքերը շաղկապել:
Տագնապայնություն, անհանգստություն
Սուր փսիխոզի ժամանակ մարդիկ սկսում են ձայներ լսել, վախենում են, վտանգներ են զգում, սակայն իրականում ոչինչ տեղի չի ունենում: Տագնապայնությունը փսիխոզի նշաններից է:
Քնի խանգարում
Փսիխոզի ժամանակ քնի խանգարումներ են նկատվում, գիշերը մարդ չի կարողանում քնել, իսկ ահա ցերեկները անընդհատ քնատ վիճակում է, ցանկանում է քնել:
Դեպրեսիա
Փսիխոզի ժամանակ նաեւ դեպրեսիա է առաջանում:
Հալուցինացիաներ
Փսիխոզի ժամանակ մարդ սկսում է տեսնել ու լսել երեւույթներ, որոնք իրականում տեղի չեն ունենում: Երբեմն մարդիկ նաեւ զգում են երեւույթներ, որոնք իրականում գոյություն չունեն:
Աղբյուր՝ Բուժ ինֆո










